Արգելափակում վերելակում
Ըստ ԱԻՆ տեղեկատվության , մարտի 23-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռի 14-րդ փողոցի թիվ 44 շենքի վերելակում (2-րդ հարկի մակարդակում) քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն՝ 1965թ. ծնված Ա. Ս.-ին, դուրս են բերել վերելակից:
