Արգենտինական ռոք խմբի մեներգիչը մահացել է ելույթի ժամանակ
Արգենտինական «Krebs» ռոք խմբի մեներգիչը, բեմի վրա հոսանքահարվելով, մահացել է: Այս մասին հաղորդում է «Mirror» լրատվական գործակալությունը:
Մահվան պատճառը եղել է սրտի կանգը: Ողբերգությունը տեղի է ունեցել 21-ամյա երգչի բարձրախոսի լարերի սխալ դասավորության պատճառով:
Համերգը տեղի է ունեցել Իսպանիայի Կորդովո քաղաքում անցկացվող «Villa Cartlos Paz» փառատոնի շրջանակներում, որտեղ խումբը ներկայացրել է իր առաջին ալբոմը: