Արժե, որ մենք էլ շնորհակալություն ասենք Վարդան Մինասյանին
Գեղեցիկ ցտեսություն Վարդան Մինասյանի կողմից: Արժե, որ մենք էլ շնորհակալություն ասենք Վարդան Մինասյանին այն գեղեցիկ ֆուտբոլի համար, որին հաճախ ականատես եղանք անցած տարիների ընթացքում: Ինչ էլ ասենք, հայկական ֆուտբոլը այս ընթացքում բարձրացավ մի նոր մակարդակի վրա /թեպետ դեռեւս անկայուն ու անկանխատեսելի է` ծայրահեղությունից ծայրահեղություն/: Միայն այն, որ երկրպագուների ու ֆուտբոլասերների թիվն ավելացել է, սա արդեն ցուցանիշ է: Այն, որ ունենք շատ սիրված ֆուտբոլիստներ, գոլառատ ֆուտբոլների հիշողություններ, արդեն ինքնին խոսուն է: Հաջողություններ եմ մաղթում թե' մեր հավաքականին, թե' Վարդան Մինասյանին: Երկուսի հաղթանակներով ու նվաճումներով էլ ուրախանալու ենք:
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից:
