«Առինջ Մոլ»-ում հանցագործնե՞ր կան, որ ՊԵԿ-ը 40 հոգով զինված մտել ստուգումներ է իրականացնում
ՊԵԿ-ը առավտյան ժամը 10:30-ից «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում ստուգումներ է իրականացնում: ՊԵԿ-ի նման որոշումը պայմանավորված է ահազանգով, որի համաձայն՝ տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս:
«Առինջ Մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանի խոսքով՝ վարձավճարների հետ կապված ահազանգը իրականության հետ կապ չունի և ոչ-ոք չի կարող նման բան ապացուցել:
Armday.am-ի հետ զրույցում Աժ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Փաշինյանին, հավանաբար ճիշտի ինֆորմացիա չեն փոխանցում:
«Այդ ի՞նչ է կատարվել «Առինջ Մոլ»ում, հանցագործնե՞ր են, ահաբեկիչնե՞ր են ինչ են, որ քառասուն հոգով մտել համազգեստներով մտել ստուգումներ են իրականացնում:Այստեղ իրենց օրվա հացը վաստակող մարդիկ են, որևէ մարդ այստեղ ապօրինություններով չի զբաղվում, այնպիսի տպավորություն է, որ նախկին բարքերը շարունակվում են: