«Առջևում մեծ վտանգներ են». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ է, սակայն խորհրդարանում որևէ կարևոր հարց չի լուծվում։ Կուսակցությունները կայացած չեն, գաղափարական ուղղվածության, սոցիալական հենք, քաղաքական կողմնորոշում չունեն, բացակայում է ներկուսակցական ժողովրդավարությունը։ Կուսակցություն-բուրգերի գագաթին կուսակցապետ-առաջնորդն է, ով միայնակ որոշում է կուսակցության անելիք-չանելիքը։ Փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանը նման է փոթորկալից հոսանքի մեջ գտնվող օդանավի, որի անձնակազմը էյֆորիկ տրամադրությման մեջ է, ուղևորները՝ ժողովուրդը վտանգից անտեղյակ է։ Առջևում մեծ վտանգներ են, կարող են լինել ֆորս մաժորային իրավիճակներ, որոնց դիմագրավելու համար պետք է ստեղծել Հայաստանի ճակատագրով մտահոգ, չվարկաբեկված քաղաքական գործիչներից, քաղաքագետներից, հայտնի անձանց բաղկացած խորհուրդ, որը կընդունի իր գործունեության կանոնակարգ և առաջնահերթ քայլերի ժամանակացույց։ Չափազանց վտանգավոր է պատերազմող, 2 կողմից շրջափակման մեջ գտնվող, Ռուսաստանից ռազմական, Արևմուտքից ֆինանսական մեծ կախվածություն ունեցող Հայաստանը միայն Նիկոլ Փաշինյանի հույսին թողնել, ով հարցերը լուծելու կախարդական փայտիկ չունի, շրջապատված է քծնող գովաբանողներով, չունի քաղաքական, գաղափարակիցների թիմ, իշխանության գործունեության հստակ ծրագիր և ժամանակացույց»։
