Արջը մեղր ուտելու ցանկություն է ունեցել հավանաբար
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:19-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում գիշերն արջը վնասել է 4 փեթակ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ Աղնջաձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 1 փակուղու 8-րդ տան բակում արջը վնասել է Ջ. Հ.-ի մեղվի փեթակները (4 հատ):
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի պետը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները:
