Արկադի Համբարձումյանը ետ չի մնում ՀՀԿ-ականներից
ԱՍԵԿՈՍԵ
Հայտնի է, որ թավշյա հեղափոխությունից հետո, ՀՀԿ-ի հետ սերտաճած բազում գործարարներ, նախկին մարզային ու տեղական չիոնվնիկներ, լծված են իրենց բիզնեսները ՀՀ-ից այլ երկրներ տեղափոխելու, եւ արտերկրում այլ բիզնես պրոյեկտներ իրականացնելու գործին: Տեւական ժամանակ է, ինչ մամուլը գրում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, բնապահապանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին, որ վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայում՝ ՀՀ-ից դուրս ամուր կամուրջներ գցելու, եւ ներկա գործընթացներից որքան հնարավոր է հեռու մնալու համար: Այս խոսակցություններին ֆոնին, այժմ էլ ակտիվ լուրեր են պտտվում այն մասին, որ իր բիզնեսներից մի քանիսը ՀՀ-ից դուրս հանելու մտադրություն ունի Աժ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ով Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկն է համարվում մինչ օրս:
Այլ մանրամասների մասին՝ հաջորդիվ:
