Արման Սահակյանը ցանկանում է մնալ իր պաշտոնին
ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման վարչության պետ Արման Սահակյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողացավ հավաքել 18 532 ձայն: Սա բավականին լավ արդյունք է, ինչը Արմանին թուլ է տալիս հարազատ կուսակցությանը դիմել խնդրանքով: Իսկ խնդրանքը հետևյալն է. թողեք աշխատեմ իմ պաշտոնում: Կառավարությանը մոտ կանգնած մի քանի պաշտոնյաներ Արմանի համար արդեն միջնորդել են:
«Փաստ»-ի տեղեկություններով, սակայն, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այլ կարծիքի է: Հավաքե՞լ ես այդքան ձայն, դարձե՞լ ես պատգամավոր, ուրեմն գնա Ազգային ժողով: Մոտավորապես այս խոսքերն է ասել վարչապետը Արման Սահակյանի համար լոբբինգ անող պաշտոնյաներին:
