«Արմավիր» ԲԿ բժշկուհու համար դատախազը 2 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջել
Դատախազը 2 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջում «Արմավիր» ԲԿ բժշկուհի, գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանի համար, որը մեղադրվում է Մեծամոր քաղաքի բնակչուհի, հղիության 5-րդ ամսում գտնվող Նարինե Շարոյանի մահվան մեջ:
Դատախազն այս պահանջը հնչեցրել է մայիսի 23-ին կայացած դատական նիստի ժամանակ՝ իր մեղադրական ճառում:
Մահացածի ամուսինը՝ Գագիկ Մինասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը կողմ է արտահայտվել դատախազի պահանջին, միեւնույն ժամանակ գումարային փոխհատուցման պահանջ ներկայացրել Հասմիկ Հակոբյանից:
Հիշեցնենք, որ 28-ամյա Նարինե Շարոյանը «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ, փսխել էր, այնուհետեւ` ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո, նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա հուլիսի 2-ին մահացել էր։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ:
մանրամասները՝news.am-ում
