Արմավիրի մանկապարտեզի տարածքում կրակոցներ հնչեցին, պատանդ պահվող 3-ամյա երեխան ազատ արձակվեց
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ պահվող 3-ամյա երեխան ազատ արձակվեց:
«Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ՝ րոպեներ առաջ տարածքում կրակոցներ հնչեցին, որից հետո երեխան ազատ արձակվեց:
Երեխան հանձնվել է ընտանիքի անդամներին, որից հետո ընտանիքը հեռացել է դեպքի վայրից:
Տարածքից դուրս եկած բժիշկները լրագրողների հետ զրույցում նշել են, որ երկու վիրավոր կա: Նրանք վնասվածքներ են ստացել պարանոցի ու ձեռքի շրջանում:
Դեռևս հայտնի չէ` մանկապարտեզից դուրս է բերվե՞լ արդյոք պատանդառու տղամարդը:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ հայտնեց, որ որ տղամարդը փորձել է դիմել ինքնավնասման, ոստիկանները կանխել են.
«Այդ անձը փորձել է ինքնավնասում կատարել, որը կանխվել է ոստիկանների կողմից: Վնասազերծման համար մենք ընդամենը օգտագործել ենք հատուկ միջոցՙ երեխային ոչինչ չի եղել»,- ասել է ոստիկանապետի առաջին տեղակալը: