Արմավիրի մարզպետը պատրաստվում է իր պաշտոնանկությանը՝ աթոռները մարզպետարանից հանում է
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատրաստվում է իր մոտալուտ պաշտոնանկությանը:
Ըստ մարզպետարանի մեր աղբյուրի՝ Ղահրամանյանը այդ պատրաստության շրջանակում մարզպետարանից հանում է այն գույքը, որը կարելի է ինչ-որ կերպ օգտագործել: Մասնավորապես՝ մարզպետարանի աշխատակիցները նշում են, որ վերջին օրերին անհետացել է մարզպետարանի աթոռների մի մասը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: