Արմավիրի մարզում կողոպտիչն աղջկան ու մորը թալանելուց հետո փորձել է բենզինով այրել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 4-ին Արավիրի մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով:
Հաղորդվում է, որ ժամը 20:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի Գայի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկն է մտել մի երիտասարդ տղա, կոտրել տան ապակիները, հարձակվել տանը գտնվող 34-ամյա Նելի Ստեփանյանի վրա, ձեռքին եղած պոլիէթիլենային տարայի մեջ լցված բենզինը լցրել է Ն. Ստեփանյանի վրա, ինչպես նաև՝ Նելիի մոր՝ 61-ամյա Վարդանուշ Գրիգորյանի վրա: Այնուհետև անկոչ հյուրը Նելիի պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան ու բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ըստ տուժածների հայտարարության՝ բենզինը լցնելուց հետո կողոպտիչը ձեռքին եղած վառվող ծխախոտը գցել է իրենց վրա:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները որոնում են Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 34-ամյա Արգամ Ստեփանյանին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
