Արմավիրի մարզում օձ է հայտնաբերվել
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
