Արմավիրի քաղաքապետը հրաժարական կտա
Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, վաղը ավագանու նիստի ժամանակ հրաժարական կտա Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով հայտնի է Շախտի Ռուբոժ մականվամբ:
Նույն լուրերի համաձայն, Խլղաթյանն այդ որոշմանը եկել է հոժարակամ, իր մտերիմ շրջապատում անկեղծանալով, թե հիմա կա նոր իրավաիճակ ու օրակարգ, եւ որ բոլորը պարտավոր են հաշվի նստել այդ իրականության հետ:
Մեզ հասած տեղեկություններով, այսօր առավոտյան առանձնազույց են ունեցել Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրջանյանն ու Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
