Արմավիրում սպանվել է քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանը (տեսանյութ)
Նոյեմբերի 26-ի գիշերը Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի «Աստորիա» ռեստորանում հրաձգություն է տեղի ունեցել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կնոջ պատճառով ծագած վեճը վերածվել էր հրաձգության, որին մասնակցել էր 4 մարդ։ Նրանցից երեքը զոհվել են, իսկ չորրորդը դիմել էր փախուստի։ ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի Քննչական վարչությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով։
Հրաձգությանը մասնակցել է «Վիտյազ» անվտանգության գործակալության պետ Սերգեյ Բորովոյը, Ռոսգվարդիայի գնդապետ Պյոտր Լոմակինը, տեղացի գործարար, ըստ որոշ տեղեկությունների՝ նաեւ քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանը եւ նրա ընկերը՝ Մուխթար Մալսյուգենովը։
Ռեստորանի տնօրեն Օլեգ Չեբոտարեւը հայտնել է, որ ներկաներն անգամ չեն հասցրել հասկանալ, թե ինչից է սկսվել հրաձգությունը։
