Արմեն Աբազյանը վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱծ տնօրեն նշանակվեց Արմեն Աբազյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ:
Ինչպես հայտնի է, նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանը ազատվել էր ԱԱծ տնօրենի պաշտոնից:
Արմեն Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի նոյեմբերին։