Արմեն Ամիրյանի դեմքից անհետացել է ժպիտը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդամենը երեք ամիս պաշտոնավարած մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի դեմքից անհետացել է ժպիտը։ Առաջին օրերի զվարթ էյֆորիային փոխարինել են թախիծն ու անկումային տրամադրությունը։ Նրանով հիացածների շարքերն էլ են, ի դեպ, բավականին նոսրացել։ Անգամ հայտնվել են քննադատող-հայհոյողներ, որոնք հաճախ անանուն գրառումներ են անում նրա մասին մեր կայքում տեղադրված բոլոր հոդվածների տակ։ Ակնհայտ է, որ նա հասցրել է ինչ-որ մարդկանց «ոտքը տրորել» եւ բարդ խնդիրների հետ առնչվել։ Այո, ծանր է նախարարի «գլխարկը»»։
