Արմեն Աշոտյանը միջնորդել է՝ իր եղբոր ընկերոջ՝ ԵՏՄ-ում աշխատելու հարցում
«Հրապարակ»-ը գրում է, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ճամպրուկներն է հավաքում։
Վերջին պահին նա որոշել է «լավություն» անել ԿԳՆ աշխատակազմի իրավաբանական բաժնի ղեկավարին՝ իր եղբոր ընկերոջը՝ Վահե Բավեյանին։
Թերթի տեղեկություններով՝ Աշոտյանի միջնորդությամբ Բավեյանն ավելի լավ աշխատանքի է անցել ՝ զբաղեցնելով ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանի խորհրդականի պաշտոնը։ Իսկ ԿԳՆ-ում իրավաբանական բաժնի պետի թափուր պաշտոնն առայժմ կզբաղեցնի պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը»,- գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի՝ 11.02.16թ. համարում:
