Արմեն Աշոտյանը սխալ տնօրենի է խիստ նկատողություն տվել.
«Ժողովուրդ» թերթը գրում է. Հունվարի 30-ին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին:
Ըստ նախարարության ինտերնետային կայքի՝ կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների ու ուսումնառության գործընթացում թերացումների համար: Ի թիվս այլ կարգապահական տույժերի՝ «խիստ նկատառություն» է կիրառվել նաև Բերդի ավագ դպրոցի տնօրեն Արթուր Մելիքյանի, «նկատողություն»՝ Իջևանի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանի նկատմամբ:
«Ժողովուրդը» Ա. Մելիքյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է եղել Արմեն Աշոտյանի կողմից «խիստ նկատողություն» ստանալու պատճառը: Տնօրենը, սակայն, հավաստիացրեց, որ թյուրիմացություն է եղել, և իրականում այլ դպրոցի տնօրեն պետք է արժանանար այդ տույժին: Հարցին, թե ԿԳՆ ինտերնետային կայքում թյուրիմացությունը հերքվե՞լ է, Ա. Մելիքյանը տվեց բացասական պատասխան:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
