Արմեն Չարչյանից դժգոհում են, նոր կանոններ է սահմանել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի շուրջ (որը կրկին զբաղվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի փաստացի ղեկավարմամբ) դժգոհություններ կան: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած աշխատակիցները նշում են, որ Չարչյանի պահվածքն ու առաջ քաշած կանոնները խիստ անընդունելի են: Մասնավորապես՝ նույն մարդկանց խոսքով՝ նա ասել է, թե յուրաքանչյուր հիվանդից որքան է վճարելու հիվանդանոցին, որքանը պիտի իրեն պահի:
Բացի այդ, դժգոհություններ է առաջացրել նաեւ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, որը Չարչյանի մտերիմներից է: Այս անգամ դգոհությունները կապված են նաեւ նրա վարքի հետ, եւ նշվում է, որ վերջիններս կարծես թե վերեւից են նայում մյուս աշխատակիցներին, ժողովների ժամանակ կոպիտ խոսում, «մատ թափ տալու» ոճով շփվում բոլորի հետ: Այսինքն՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում անառողջ մթնոլորտ է:
Աշխատակիցների բողոքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Արմեն Չարչյանից։ Նա նախ խնդրեց մի փոքր ուշ զանգահարել, ապա ամբողջ օրը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ նամակներին: Պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա տեսակետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։