Արմեն Գևորգյանը լքել է Հայաստանի հանրապետությունը. Չորրորդ Իշխանություն
Երեկ «ՉԻ»-ն փորձեց զրուցել արդեն նախկին փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ: Սակայն տեղեկացանք, որ Արմեն Գևորգյանը դեռ նախօրեին լքել է Հայաստանի հանրապետությունը:
Թե որ ուղղությամբ և ինչ նպատակով է մեկնել Գևորգյանը՝ մեզ չհաջողվեց պարզել:
Հավելենք նաև, որ նրա աշխատակազմից կան մարդիկ, որոնք ևս դիմումներ են գրել՝ ասելով, թե չեն կարող Արմեն Գևորգյանից հետո այլ մարդու ենթակայությամբ աշխատել:
