Արմեն Գրիգորյանի հարսանիքը՝ Արցախում. ով է հարսնացուն, և ովքեր են ներկա լինելու հարսանիքին
«Ժամանակ»-ը գրում է. «Այս շաբաթ տեղի է ունենալու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը:
Գրիգորյանը որոշել է հարսանյաց արարողությունը կազմակերպել հայրենի Արցախում՝ թերևս ցույց տալու համար, որ ինքը շարունակում է մնալ արցախցի:
Հարսնացուի մասին հայտնի է, որ նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է: Հարսանիքին ներկա է լինելու հայաստանյան և արցախյան քաղաքական իշխանական էլիտան»:
Մանրամասները՝ թերթի համարում: