Արմեն Ջիգարխանյանը պատմել է իր երիտասարդ սիրուհու մասին (լուսանկարներ)
Արմեն Ջիգարխանյանը օրերս «ЭГ» -ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր 33-ամյա սիրուհու մասին։ Պարզվել է, որ զույգն առանձին բնակարան է գնել Մերձմոսկվայում։
«Իմ կյանքի 80 տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ ամենաանիրական բանը, երկու մարդկանց հարաբերություններն են։ Ինչպե՞ս է մահացել Արկադի Ռայկինը. մի օր նա մոռացավ խմել իր դեղահաբերը, իսկ իր կողքին ոչ ոք չկար՝ այդ մասին հիշեցնելու համար։ Այսպիսով, քո կողքին պետք է մեկը լինի, որ կոպիտ ասած՝ սիրի քեզ»,-ասել է դերասանը։
Իսկ թե ինչով է երիտասարդ կինը գրավել նրան, Ջիգարխանյանն ինքն անգամ չգիտի։
«Դա շատ դժվար հարց է։ Այս մասին շատ գրքեր կան գրված, բայց ճշմարտությունը հայտնի չէ»,- նշել է դերասանը։
Հայտնի է, որ Ջիգարխանյանը մինչ այժմ կապված է նաև իր նախկին կնոջ՝ Տատյանայի հետ, ով ապրում է ԱՄՆ-ում։