Արմեն Ջիգարխանյանը խոստովանել է, որ մինչ օրս սիրում է Լյուդմիլա Գուրչենկոյին
Ընդունված է համարել, որ Արմեն Ջիգարխանյանն առավել հաճախ նկարահանվել է խորհրդային ֆիլմերում: Դերասանի խաղացանկն ընդգրկում է ավելի քան 200 ֆիլմ: Նրա գործընկերներն են եղել այն ժամանակվա աստղերը՝ Տատյանա Դորոնինան, Նատալյա Գունդարևան, Միխաիլ Բոյարսկին, Վլադիմիր Վիսոցկին: Արմեն Բորիսովիչը տարբեր էմոցիաներով է հիշում այդ հանդիպումները, սակայն մի դերասանուհու մասին նա առանձնահտուկ հիշողություններ ունի, գրում է segodnya.ua-ն:
60-ականների վերջին Ջիգարխանյանը ծանոթանում է Լյուդմիլա Գուրչենկոյի հետ: Նրանց կապում է երկարաժամկետ ընկերությունը, որը կարող էր ավելին դառնալ:
« 7 дней» պարբերականին տված հարցազրույցում Արմեն Ջիգարխանյանը կիսվել է Լյուդմիլա Գուրչենկոյի մասին իր հիշողություններով:
« Գրեթե մեկ ամիս մենք անցկացրել ենք Պրիելբրուսյեում՝ «Սպիտակ պայթյուն» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Հետագայում ես նրան տարբեր դերերում եմ տեսել և կարող եմ ասել, որ ավելի հետաքրքիր և հակասական կին չեմ հանդիպել իմ կյանքի ընթացքում. և՛ մասնագիտության մեջ, և՛ անձնական կյանքում: Գիտեք, ինչպես ասում են, անվերջ կարելի նայել կրակին և ջրին, այդ ցուցակի մեջ ես կավելացնեի և Լյուսյային: Նրան հետևելը միշտ հետաքրքիր էր և գրավիչ »:
1973 թվականին Գուրչենկոն և Ջիգարխանյանը նկարահանվում էին Վիկտոր Տրեգուբովիչի «Հին պատերը» ֆիլմում: Լյուսայի համար դա շատ կարևոր ֆիլմ էր, առաջին անգամ երկար տարիներ անց նրան լուրջ դրամատիկ դեր էր վստահվել: Մենք խաղում էինք ոչ երիտասարդ զույգի: Երբ ես տեսախցիկի առջև գրկում էի և համբուրում, այն զգացողությունն էր, որ դա այդ պահին ոչ միայն հարկավոր էր Աննա Սմիրնովային, ում նա մարմնավորում էր, այլ նաև հենց իրեն՝ Լյուսային: Այո, դա ճիշտ է, երբ մենք կիրք էինք պատկերում, այնպիսի զգացողություն էր, որ մենք երկուսս էլ ցանկանում ենք դա»,- պատմել է Ջիգարխանյանը։
«Ես հասկանում եմ ամերկացի դերասաններին, որոնք սիրահարվում են և ամուսնանում նկարահանման ժամանակ: Եթե մենք լինեինք Հոլիվուդում, ապա անպայման պետք է ամուսնանայինք, սակայն մենք ապրում էինք մեկ այլ երկրում, մենք այդպես էլ մեզ ավելորդություն թույլ չտվեցինք։ Չհամարձակվեցինք գնալ մինչև վերջ, սակայն կարող եմ խոստովանել, որ մինչ այժմ սիրում եմ նրան։ Անկեղծ»,- խոստովանել է Ջիգարխանյանը։