Արմեն Սարգսյանը հեռուստամարաթոնի ընթացքում կոչ արեց համախմբվել հանուն հայրենիքի շենացման
Հայաստանի Հանրապետությաննախագահ Արմեն Սարգսյանը«Հայաստան» համահայկականհիմնադրամի ամենամյահեռուստամարաթոնի ընթացքումկոչ արեց բոլորին համախմբվելհայրենիքի ու հայության վեհգաղափարի շուրջ և կարևորներդրումը բերել հայրենիքիշենացմանը։ Ինչպես հաղորդումէ «Արմենպրես»-ը, նախագահիուղերձը հնչեցհեռուստամարաթոնի ուղիղհեռարձակման ժամանակ։
Կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմամյա գործունեությունը՝նախագահը հիշեցրեց, որ այստարիների ընթացքում հանգանակվել է շուրջ 350 մլն ԱՄՆդոլար, որի միջոցով շատ ծրագրեր ենիրականացվել թե’ Հայաստանում, թե’ Արցախում։ «Մերհարյուր հազարավոր հայրենակիցներ այսբոլոր տարիների ընթացքում իրենց աջակցությունը, ներդրումն ու լուման են բերել հիմնադրամի աշխատանքներին։ Ժամանակն էվերանայել, վերագնահատել այն, ինչ արվել է մինչ օրս և մտածել ապագայի մասին»,- ասաց նախագահԱրմեն Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ 20-րդ դարի վերջում ստեղծված հիմնադրամը կարիք ունի վերագնահատել իրանցած ճանապարհն ու նորմոտեցումներ որդեգրել։
«Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը գործի ոչ միայն որպես կառույց, որն աջակցում էՀայաստանին ու Արցախին, օգնում է այսկամ այն ծրագրի իրականացմանը, այլև դառնաազգային գործակալություն, որի նպատակն է զարգացնել Հայաստանը, Արցախն ու, ինչու ոչ, նաև Սփյուռքը։ Այսինքն, ես ակնկալում եմ, որ հիմնադրամը վերսկսի գործունեությունը ոչ միայնԱրցախում ու Հայաստանում, այլև կամաց-կամաց գործունեություն ծավալի նաև Սփյուռքում»,- ասաց նախագահը։
Նա նշեց, որ եկել է ժամանակը, որ ողջ հայ ժողովուրդը միավորվի իր գործունեության բոլորոլորտներում՝ կրթական, մշակութային, գործարար կամ քաղաքական։ «Ժամանակն է, որհանդես գանք աշխարհի առջև որպես միասնական և հզոր պետություն։ Փորքպետություն, բայցհզոր պետություն։ Մենք փորք պետություն ենք, բայց համաշխարհային ազգ և մեր ողջ ազգիներուժը ներդնելովկարող ենք հաղթահարել ցանկացած խնդիր։Կոչ եմ անում միավորվել, համախմբվել հայրենիքի, Արցախի, հայության վեհ գաղափարիշուրջը և ձեր կարևոր ներդրումըբերել մեր հայրենիքի շենացմանը»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը։