Արմեն Սարգսյանը կhանդիպի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնել ենք, երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը փետրվարի 25-ին հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել են ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։
Հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության Հրապարակ, ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը որակելով «ռազմական հեղաշրջման փորձ» և հրապարակում հայտարարել, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմում է գրել։