«Արմենիա» բժշկական կենտրոնում 1 շաբաթական երեխա է մահացել
«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը նոյեմբերի 7-ին մեկ շաբաթական երեխա է մահացել: NEWS -ի հետ զրուցում տեղեկատվությունը հաստատեց ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։
Նա նշեց, որ երեխան ծնվել է ներարգանդային ինֆեկցիայով՝ նեարագանդային սեպսիս, թոքաբորբ, ցիտոմետալովիրուս, հեպատիտ, պոլիօրգանային անբավարարությամբ,
որի մասին անմիջապես տեղեկացրել են ծնողներին:
«Պայքարել ենք 6-7 օր, բայց հնարավոր չի եղել այդ վիճակից դուրս բերել: Այս պարագայում ախտորոշում հնարավոր էր կատարել միայն ծնվելուց հետո կամ 3-4 օրվա ընթացքում»,-ասաց նա:
