«Արմենիա» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում ավտոբուսի պայթյունից տուժած մեկ հիվանդ կա
«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արա Ղազարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց , որ այս պահին ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներից իրենց բաժանմունքում ընդամենը մեկ քաղաքացի է, վիճակը միջին ծանրության է, ստացել է թոքերի սալջարդ։
Նաև հույս հայտնեց, որ նրան վաղը կտեղափոխեն համապատասխան բաժին: «Ուրիշ հիվանդ այս պահին չունենք, երկու երեխա տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոց, մեկ հոգին տեղափոխվել է ծննդատուն, մեկն արդեն դուրս է գրվել և մեկ հիվանդ էլ տեղափոխվել է կողքի՝ քիթ-կոկորդի մասնաշենք, որ ստանա մասնագիտացված բուժում, նրան փոքր վիրահատություն է սպասվում, բարդացում չկա»,-ասաց նա:
