«Արմենիա» ԲԿ-ում նորածնի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ
Հունիսի 3-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:
«Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Որն է եղել նորածնի մահվան պատճառը. «Արմենիա» բժշկական կենտրոնը պարզաբանում է
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նորածինը ծնվելուց մեկ օր անց մահացել է, երեխայի մահվան մեջ մայրը բժշկուհուն է մեղադրում:
մանրամասն՝այստեղ:
