«ԱրմենՏել»-ն ավարտել է 3G ցանցի արդիականացումը Դիլիջանում
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Դիլիջան քաղաքում 3G ցանցի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Ժամանակակից սարքավորումների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է գրեթե 30 ք կիլոմետրով, իսկ ծածկույթի որակն՝ երեք անգամ:
«ԱրմենՏել» ընկերության կողմից կազմակերպված մամլո-շրջագայության ընթացքում ընկերության տեխնիկական բլոկի ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրեցին Beeline 3G ցանցի ծածկույթի քարտեզը եւ արագության հնարավորությունները: Որից հետո Հայաստանի առաջատար ԶԼՄ-ների լրագրողները իրենց սմարթֆոններով եւ պլանշետային համակարգիչներով կարողացան փորձարկել 3G կապի ծածկույթի որակը Դիլիջանում եւ շրջակայքում:
«Կարծում ենք, որ Beeline ծառայությունները մեր բաժանորդների համար առաջին հերթին պետք է լինեն հարմար եւ մատչելի, ինչն ապահովվում է մեր շահավետ սակագնային փաթեթների ընտրությամբ՝ առաջարկների հարմարավետության եւ կապի որակի համադրությամբ: Մեզ համար շատ հաճելի է, որ ամանոյա արձակուրդների եւ տոների նախաշեմին մեր երկրի ամենաճանաչված հանգստյան գոտիներից մեկը ապահովված կլինի 3G որակյալ կապով, իսկ հանգստացողները կարող են առավելագույն հարամարավետությամբ օգտվել Beeline ժամանակակից կապի ծառայություններից»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
