«ԱրմենՏել»-ն ու «Microsoft»-ը երեխաներին կուսուցանեն բջջային կոնտենտ
«ԱրմենՏել»-ը «Microsoft»-ի հետ միասին երեխաներին կուսուցանի բջջային կոնտենտ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ընդհանուր առմամբ, հավելել է նա, ընկերությունը չի հրաժարվում ցանկացած սոցիալակն փաթեթից, որի շրջանակներում իրենց համագործակցության են հրավիրում: «Մեր ծրագրի նպատակն է օգնել երեխաներին ստեղծել ապագան սեփական ձեռքերով՝ սեփական գիտելիքների օգնությամբ: Առայժմ մեր ծրագրերում նմանատիպ գաղափարներով ծրագրեր են, սակայն, ընդհանուր առմամբ, ոչինչ չենք բացառում»,-ընդգծել է Պյատախինը:
