Առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնարար իրավունքները․ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Ադրբեջանի՝ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ ՀՀ ուսումնական հաստատությունները հայտնվել են ուղիղ կրակի տակ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ գրառմանը կից հրապարակելով զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցը։
Բադալյանը նշել է, որ սրա հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից, առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնարար իրավունքները։