Առնվազն 3 բրիտանացի նախկին զինվորականից` վարձկաններ գտնվում են «Ազովստալ»-ում. Daily Express
Առնվազն 3 բրիտանացի նախկին զինվորականներ գտնվում են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, գրում է Daily Express-ը:
«Երկաթի գործարանի բոլոր 3 տղաները ծառայում էին բրիտանական բանակում: Ես գիտեմ, որ 2-ը ծառայում էին Աֆղանստանում, բայց ինձ նման նրանք զարմացած էին հակամարտության ինտենսիվությունից», - մեջբերում է թերթը մեկ այլ բրիտանացի վարձկանի:
Նրա խոսքով՝ իրենք Ուկրաինա են գնացել Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության մեկնարկից առաջ՝ «արևելքում ուկրաինացիներին միանալու համար»։ Նրանք պետք է գտնվեին Դոնբասում, բայց բրիտանացիները ուղարկվեցին հարավ, որտեղ նրանք ուժեղացրին նեոնացիստական «Ազովի» գունդը: