Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին
Ստավանգերի գերմրցաշարի 5-րդ տուրում ամենաերկարը ձգվեց ու վերջինն ավարտվեց հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի միջեւ պարտիան:
Ցավոք, հայ գրոսմայստերը 93-րդ քայլում պարտվեց Կարլսենին:
Մյուս պարտիաներում Գրիշչուկն ու Ագդեստեինը, Սվիդլերն ու Կարյակինը ոչ-ոքի խաղացին, Կրամնիկը հաղթեց Կարուանային, Գիրին՝ Տոպալովին:
5 տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը: