Առողջական խնդիրներ ունեցող նորակոչիկը բանակ էր զորակոչվել. բժիշկը դատապարտվեց տուգանքի
Բժշկի անփութության հետևանքով առողջական խնդիրներ ունեցող նորակոչիկին բանակ զորակոչելու վերաբերյալ գործով բժիշկ Վիկտոր Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ի մասով՝ պաշտոնեական անփութությունը, և դատապարտվել տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:
Ըստ մեղադրանքի՝ «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Վիկտոր Սահակյանը, Մարտունու զինկոմիսարիատի կողմից ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կապակցությամբ համապատասխան բժշկական հետազոտությունների ենթարկվելու նպատակով բժշկական կենտրոն ուղեգրված Կարենին ներքին օրգանների սոնոգրաֆիկ հետազոտության ենթարկելու ժամանակ ոչ պատշաճ կերպով է իրականացրել իր պարտականությունները և չի հայտնաբերել նրա մոտ առկա պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմք հանդիսացող «Լյարդի 8-րդ սեգմենտի կրակալված էկինոկոկկային կիստա» հիվանդությունը:
Բժիշկը Մարտունու զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովին տրամադրել է տեղեկանք այն մասին, որ Կարենի ներքին օրգաններում որևէ առանձնահատկություններ և պաթոլոգիկ գոյացումներ չեն հայտնաբերվել, ինչի հիման վրա էլ փաստացի պարտադիր ժամկետային զինծառայության համար ոչ պիտանի Կարենը հանձնաժողովի կողմից ճանաչվել է զինծառայության համար պիտանի և 14․07․2014թ․ զորակոչվել է ՀՀ ԶՈՒ՝ ժամկետային զինծառայության։
Բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
մանրամասները՝pastinfo.am-ում: