Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայում
Աշխարհի 2014 թվականի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում՝ Ստամբուլում կայացած Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային մրցաշարում:
Մինչ եզրափակիչ փուլը Ջուլֆալակյանը 8:0, 4:0 և 3:0 հաշվով առավելության է հասել մրցակիցների նկատմամբ: Եզրափակչում Արսենի մրցակիցը վրացի Մինդա Ծուլուկիձեն էր, ում հայ մարզիկը հաղթեց 3:0 հաշվով: