Արսեն Սաֆարյանը նոր բիզնես է հիմնել
Երգիչ Արսեն Սաֆարյանը, ով մի քանի տարի առաջ հաճախակի էր տեսահոլովակ-անակնկալ մատուցում, կարծես թե սկսել է քիչ երևալ էկրաններին: Life.Panorama.am-ի հետ զրույցում Արսենը պարզաբանեց, որ եթերային պասիվությունը այնքան էլ անգործությամբ չի պայմանավորված: Նույնիսկ հակառակը. «Ես այս պահին զբաղված եմ ակումբի բացման նախապատրաստություններով: Նոր երգեր շատ ունեմ, պարզապես ժամանակ չեմ գտնում կյանքի կոչելու: Այս աշխատանքներն ավարտելուց հետո անմիջապես ձեռնամուխ կլինեմ դրանց ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանմանը: Մի խոսքով, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես իմ հանդիսատեսն է սովոր ինձ տեսնել»:
Ինչ վերաբերում է նրա նշած ակումբին, այդ մասին երկար խոսել չցանկացավ՝ խոստանալով փակագծեր բացել 2-3 ամսից: Պարզապես հիմա ամեն ինչ նախնական փուլում է. «Նույնիսկ բացման օրն ու անունը դեռ չեմ որոշել: Մոտ երեք ամսից ամեն ինչ ձեզ սիրով կպատմեմ»: