«Արսենալ»-ը պատժվելու է թուրք երկրպագուների վայրագությունների համար
ՈՒԵՖԱ-ն Լոնդոնի «Արսենալ»-ին պատժելու է երեկ կայացած «Գալաթասարայ»-ի դեմ սեփական հարկի տակ կայացած խաղում մրցակցի երկրպագուների վայրագությունների պատճառով: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է լոնդոնյան ակումբի հաղթանակով՝ 4:1 հաշվով: 3:0 հաշվի ժամանակ խաղը դադարեցվեց, քանի որ մրցակցի երկրպագուները խաղադաշտ էին նետում այրվող ճայթրուկներ:
«Արսենալ»-ը կպատժվի մարզադաշտի մուտքի անցակետում հյուրերի թերի խուզարկման համար: