1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արտադրողները պետք է բարեխիղճ մոտենան իրենց բիզնեսին

Վերջին ամիսներին շատ է խոսվում Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես՝ մսի և մսամթերքի Ռուսաստանի Դաշնություն արտահանման հնարավորությունների ընդլայնման մասին: Հաշվի առնելով, որ այս թեմայով հետաքրքրված է մեր հասարակության մի զգալի հատված, Fnews.am-ը զրուցեց Կենդանիների Առողջության Համաշխահրային Կազմակերպության անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության կենդանիների հատուկ վտանգավոր հիվնանդությունների դեմ պայքարի մասնագետ, ՀՀ Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության նախկին պետ՝ Գրիգոր Գրիգորյանի հետ:

– Պրն. Գրիգորյան վերջին ժամանակները շատ է խոսվում Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես մսի և մսամթերքի Ռուսաստանի Դաշնություն արտահանման հնարավորությունների ընդլայնման մասին: Այս հարցը շատ է հուզում մասնավորապես ֆերմերներին և կենդանական ծագման սնունդ արտադրող կազմակերպություններին, քանի որ այդ դեպքում նրանք հնարավորություն կստանան մուտք գործել միջազգային շուկա և զարգացնել իրենց բիզնեսը: Ձեր կարծիքով ինչո՞վ կարող է պայմանավորված լինել նման երևույթը և ի՞նչ հնարավորություններ ունեն հայ արտադրողները ռուսական շուկայում տեղ գրավելու համար

– Իմ կարծիքով Հայաստանից ՌԴ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը պայմանավորված է մեր երկրի քայլերով ՄՄ միանալու ուղղությամբ: Քանի որ գյուղատնտեսությունը դեռևս բավարար զարգացած չէ և մեր արտադրանքի մեծ մասը սանիտարական և բուսասանիտարական անվտանգության տեսակետից դեռ չի կարող մրցել գյուղատնտեսական մտերքների միջազգային շուկայում, ապա Ռուսաստանի Դաշնության համաձայնությունը ընդլայնել Հայաստանից գյուղ մտերքների արտահանման հնարավորությունը պետք է դիտել որպես բարեկամական կամքի դրսևորում մեր հիմնական դաշնակցի կողմից: Ի պատասխան այս դրսևորմանը, ՀՀ կառավարությունը ձեռնարկեց և շատ կարճ ժամանակահատվածում իրականացրեց մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կհեշտացնեն հայ արտադրողների մուտքը ռուսական շուկա: Այս ամսվա առաջին կեսին, ՀՀ վարչապետը ստորագրեց 13 օրենսդրական ակտերում փոփոխությունները ընդունելու մասին որոշումը, ինչը մեր ֆերմերներին և գյուղմթերք արտադրողներին հնարավորություն կընձեռի արտահանել ՌԴ մի շարք մթերքներ, որոնց ներմուծումը վերջին տարիներին արգելված էր Ռոսսելխոզնադզորի կողմից:

– Դուք ասացիք որ մեր արտադրանքի մեծ մասը սանիտարական և բուսասանիտարական անվտանգության տեսակետից դեռ չի կարող մրցել գյուղատնտեսական մթերքների միջազգային շուկայում, սակայն հայտնի է, որ հայ արտադրողները արտահանում են իրենց արտադրանքը ՌԴ, ԵՄ, ԱՄՆ և մի շարք այլ երկրներ: Ի՞նչ մթերքներ են արտահանվում այդ դեպքում հայ արտադրողների կողմից

– Դուք ճիշտ նկատեցիք, այո, հայ արտադրողները արտահանում են իրենց արտադրանքը և ՌԴ, և ԵՄ, և մի շարք այլ երկրներ, սակայն ոչ բոլոր արտահանված արտադրանքն է գյուղատնտեսական: Տեսեք, մեր երկրի ՀՆԱ-յի 16% կազմում է արդյունաբերությունը իսկ 18% գյուղատնտեսությունը, սակայն արտահանված ապրանքների 75% բաժին է ընկնում արդյունաբերության, իսկ 25% գյուղատնտեսության արտադրանքին: Վերջինիս մոտավորապես 25% կազմում են մրգերը, բանջարեղենը և հատապտուղները, իսկ մնացած 75 % անհավասարապես բաշխված է կենդանական ծագման հումքի և մթերքի (ներառյալ ձուկ, ձկնամթերք ձկան կեր), ոգելից խմիչքների, ըմպելիքների և ծխախոտի միջև: Այս մթերքները իրացվում է հիմնականում ԱՊՀ երկրների շուկաներում: Կան նաև որոշակի մթերքներ որ արտահանվում են ԵՄ և ԱՄՆ, սակայն դրանց տեսակարար կշիռը ընդհանուր արտահանման մեջ շատ ցածր է: Ինչպես ես արդեն նշեցի, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում արտադրված գյուղատնտեսական հումքի և մթերքի գերակշիռ մասը դիտվում է ԵՄ և ԱՄՆ համապատասխան ծառայությունների կողմից որպես ռիսկային սանիտարական և բուսասանիտարական անվտանգության տեսակետից:

– իսկ ՌԴ և մնացած ԱՊՀ երկրների համապատասխան ծառայությունները նման մտահոգություններ չունեն ?

– Իհարկե ունեն, սակայն այս դեպքում գործի են դրվում Հայաստանի կողմից ստորագրված անասնաբուծասանիտարական և բուսասանիտարական պահանջների և համապատասխան հսկողության մասին երկկողմանի պայմանագրերի դրույթները, ինչպես նաև բազմակողմանի պայմանագրերի դրույթները, մասնավորապես՝ “ԱՊՀ երկրների միջև միասնական անասնաբուժասանիտարական պահանջների և անասնաբուժասանիտարական հսկողության կարգի մասին” պայմանագրի և “ԱՊՀ երկրների միջև միասնական բուսասանիտարական պահանջների և բուսասանիտարական հսկողության կարգի մասին” պայմանագրեր դրույթները: Հայաստանի ՄՄ միանալուց հետո սրանք կփոխարինվեն այդ Միության համապատասխան պահանջներով և հսկողության կարգերով: Պետք է նաև նշեմ, որ ՄՄ անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական պահանջները իրենց բովանդակությամբ բավականին տարբերվում են ԵՄ և ԱՄՆ պահանջներից, սակայն առողջության համար անվտանգության տեսակետներից չեն զիճում ԵՄ և ԱՄՆ պահանջներին: Այս առումով Հայաստանի ֆերմերները, արտադրողները և համապատասխան պետական ծառայությունները դեռ շատ անելիքներ ունեն, մասնավորապես, անասնապահության և կենդանական ծագման հումքի և մթերքի վերաբերյալ, որը ամենախնդրահարույցն է արտահանման տեսակետից:

– Ինչպես և դուք նշեցիք, կենդանական ծագման հումքը և մթերքը ամենախնդրահարույցն է արտահանման տեսակետից, բայց չէ որ ձուկը և ձկնամթերքը ևս կենդանական ծագում ունեն և արտահանվում են ՌԴ: Կան արդյոք արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ այս դեպքում ?

– Ճիշտ հասկանալու և մեկնաբանելու համար, արտահանման վերաբերող անասնաբուժական արգելքների մասին խոսելիս մենք պետք է հստակ նշենք, թե կենդանիների որ տեսակի և դրանից ստացված հումքի կամ մթերքների որ խմբի մասին է գնում խոսքը: Կոնկրետ ձկան և ձկնամթերքի վերաբերյալ արտահանման համար լուրջ խոչընդոտներ այս պահին չկան: Այն արտադրողները, որոնք ապահովում են իրենց արտադրանքի համապատասխանությունը ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջներին,առանց որևէ խնդրի կարող են ներմուծել այն ՌԴ: Հնարավոր խնդիրները այս դեպքում վերաբերում են ներկրող երկրի անասնաբուժասանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանության հետ: Իմ ունեցած տվյալներով ներկա պահին Հայաստանում ձկնաբուծությամբ զբաղվում են մոտ 170 կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ, սակայն 2014 թվականին Ռոսսելխոզնադզորը ձուկ և ձկնամթերք արտահանելու իրավունք է շնորհել դրանցից ընդհամենը 23-ին, որոնցից 5-ը արդեն իսկ ընկել են արտահանման արգելքի տակ անասնաբուժասանիտարական պահանջներին չհամապատասխանելու պատճառով, իսկ 3 կազմակերպությունների վերաբերյալ կիրառվում է ուժեղացված լաբորատոր հսկողություն անասնաբուժասանիտարական պահանջներին չհամապատասխանելու կասկածի պատճառով: Սա խոսում է նրա մասին որ մեր արտադրողների գերակշիռ մասի արտադրանքը դեռ չի համապատասղանում ՌԴ կողմից սահմանված անասնաբուժասանիտարական պահանջներին: Իմ կարծիքով Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության ցանկում արտահանման համար ընդգրկվելու համար նման կազմակերպություններին անհրաժեշտ է ինչպես ֆինանսական այդպես էլ խորհրդատվական աջակցություն:

-Իսկ ինչ կասեք այն արտահանողների վերաբերյալ, որոնք արդեն ընդգրկվել են Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության ցանկում?

-Ինչ վերաբերում է այն արտադրողներին, որոնք արդեն ընդգրկվել են այդ ցանկում արտահանման համար, ապա դրանք նույպես ժամանակ առ ժամանակ ընկնում են արգելքի տակ: Այս դեպքում խնդիրները ավելի շատ կապված են այն արտադրողների հետ, որոնց տարբեր տեսակի բացթողումերի արդյունքում արտահանված մթերքը չի համապատասխանել անասնաբուժասանիտարական պահանջներին և դրանց վերացման հետ և ոչ թե արգելքների: Նշեմ նաև որ նման արտադրողներին Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության Անասնաբուժական Տեսչությունը լուրջ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում բացթողումները վերացնելու համար և միշտ հորդորում զգոն լինել : Այն արտադրողները որոնք գիտակցաբար հետևում են Անասնաբուժական Տեսչության խարհուրդներին և հորդորներին, հաջողությամբ կարողանում են ժամանակին վերացնել իրենց բոլոր բացթողումները և կրկին ստանալ արտահանելու իրավունք, իսկ նրանք որոնք արտադրության մեջ անբարեխիղճ են, նորից ընկնում են արգելքի տակ:

-Պրն. Գրիգորյան հաճախակի են փորձագետներ այցլում Հայաստան, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում Սննդի Անվտանգության Պետական Ծառայությունը արտահանողների ցուցակի ընդլայնման համար:

-Տեսեք, այս տարվա Հուլիս ամսվա վերջում, Հայաստան ժամանեց Ռոսսելղոզնադզորի փորձագետների մի խումբ, որը մոտ տասը օրվա ընթաքում գնահատեց մի շարք ձուկ և ձկնամթերք արտահանող կազմակերպություններում արտադրական պրակտիկաների և արտադրանքի համապատասխանելիությունը ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջներին: Ըստ նախնական զեկույցի, գնահատված կազմակերպություններից մի քանիսի մոտ արձանագրվել են լուրջ խախտումներ, և դրանց կտրվի ՌԴ արտահանման իրավունք միայն բացթողումները վերացնելուց հետո: Ի դեպ, ձկան և ձկնամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնման ուղղությամ քայլեր կատարեց նաև Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայությունը, որի նորանշանակ ղեկավարը այս տարվա հոկտեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպեց Ռոսսելղոզնադզորի ղեկավարին, և այլ հարցերի թվում քննարկեց նաև Հայաստանից ՌԴ ձուկ և ձկնամթերք արտահանողների ցուցակի ընդլայնման հնարավորությունը: Սակայն նորից պետք է նշեմ, որ այդ ցուցակի ընդլանումը ավելի շատ կախված է մեր արտադրողների բարեխիխճ վերաբերմունքից իրենց բիզնեսին :    

 Վարդուհի Սաֆարյան

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan