Արտագաղթի պատճառով Հայաստանում 27 հազար հեկտար ոռոգելի հող չի մշակվում.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանում առկա է 27 հազար հեկտար ոռոգելի հող, որը չի մշակվում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` այս տարվա հոկտեմբերի 23-ի ստորագրած աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումից: Աշխատանքային խումբը ստեղծվել է «ՀՀ շուրջ 27 հազ. հեկտար ոռոգելի հողատարածքները գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար առաջարկություններ նախապատրաստելու նպատակով»: Խմբի ղեկավարին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանին, հանձնարարվել է պարզել. «Հողատարածքների չօգտագործման պատճառները և մինչև 2015 թվականի մարտի 2-ը ներկայացնել առաջարկություններ՝ դրանք գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար»:
Մեր տեղեկություններով՝ վերը նշված չօգտագործվող հողերն արտագաղթի պատճառով «անտեր» մնացած տարածքներն են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
