Արտակ Դավթյանը՝ իր պաշտոնանկության և Օնիկ Գասպարյանի նշանակվելու մասին
«Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել։ Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է նախարարին և աջակցում ու կատարում է նախարարի հրամանները և կամքը՝ յուրաքանչյուրս մեր մասով, որևէ լարվածության մասին տեղյակ չեմ և չեմ կարող ուրիշ բան ասել»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող այն լուրերին, որ նախարարի հետ լարված հարաբերությունների ունի։
Հարցին՝ գուցե նա որոշ հարցերում անհամաձայնության ունի՝ Դավթյանը պատասխանեց. «Ոչ մի հարցում անհամաձայնության չկա, կա աշխատանքային կարգ, ցանկացած մեծ որոշում կայացնելուց առաջ յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետը ու առաջարկությունները, որոշումը ընդունելուց հետո բոլորս կատարում ենք ընդունված որոշումները՝ յուրաքանչյուրս մեր մասով։ Որևէ տարակարծություն ոչ մի հարցի շուրջ չունենք»։
