Արտակ Գալստյանին կրկին խոշտանգել են. նրա կյանքին վտանգ է սպառնում
2023թ-ի ապրիլի 17-ին ձերբակալվել է և կալանավորվել կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը: Նույն օրը ընդդիմադիր կուսակցության ղեկավարի նկատմամբ կատավարել է խոշտանգում ՀՀ Երևան քաղաքի քննչական վարչությունում, խոշտանգման ժամանակ ներկա է եղել ՀՀ ՔԿ նախագահ՝ Արգիշտի Քյարամյանը: Արտակ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել պատկան մարմիններին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի եղել, չի կալանավորվել ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Արտակ Գալստյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ապրիլի 27-ին Մարիոթ հյուրանոցում մամլո ասուլիս է տվել, դրանից մի քանի ժամ անց կատարվել է քննչական գործողություն՝ առերեսում Արտակ Գալստյանի և Տիգրան Արզաքանցյանի միջև: Քննչական գործողությունը սկսել է ժամը 20:00-ին և ավարտվել է ժամը 22:15-ին: Փաստաբաններին դուրս են հրավիրել, քանի որ քննչական գործողությունների ավարեն հայտարարել: Արտակ Գալստյանին ուղեկցող գումարտակը ժամանել է Քննչական վարչություն 2 ժամ 30 րոպե հետո, այդ ժամանակ երբ փաստաբանական խումբը եղել է դրսում, Արտակ Գալստյանին խոշտանգել են կրկին.
Արտակ Գալստյանին հարվածել են, տվել են մարմնական վնասվածքներ, էլեկտրաշոկով հարվածել են, պարոն Արտակ Գալստյանի աչքի տակը կապտավուն է, շրթունքը այտուցված է՝ գեմատոմա է սկսվել:
Արտակ Գալստյանի կյանքին վտանգ է սպառնում։