Արտակ Գալստյանը այլևս կապ չունի «Հանրային Ձայն» կուսակցության հետ
Արտակ Գալստյանը այլևս կապ չունի «Հանրային Ձայն» կուսակցության հետ։ Այսպիսի հայտարարություն է տարածված Վարդան Ղուկասյանի անունով տելեգրամյան ալիքում։
«Հանրային Ձայն կուսակցության կառավարման խորհուրդը,Պատավավոր նախագահ Վարդան Ղուկասյանի բարձր հովանու ներքո սույն թվականի հունվարի 19 ին կանցկացնի արտահերթ համագումար ՄԱՐԻՈՏ (MARIOT) հյուրանոցային համալիրում
Հասցե Ամիրյան 1 ժամը 18։00ին, սիրով սպասում ենք»,- նշված է մեկ այլ հրապարակման մեջ։
Ի դեպ , նույն օրը, ժամը 17:00-ին «ՄԱՐԻՈՏ» (MARIOT) հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ դահլիճում կկայանա նաեւ Վարդան Ղուկասյանի անձնական կյանքի մասին պատմող ԱՄԵՆԱՓՆՏՐՎԱԾ ՉՀԱՆՑԱԳՈՐԾԸ գրքի շնորհանդեսը: