Արտակ Խաչատրյանը չի հերքում, որ իր ծեծի հետեւում կարող է կանգնած լինել ԲՀԿ-ական պատգամավորը
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող, «Կասեցում» շարժման ակտիվիստ, օրերս ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանը չի բացառում, որ կարող է ԲՀԿ-ական անդամի կողմից ծեծի ենթարկված լինել:
«Ես չեմ կարող բացառել կամ հաստատել մի բան, որի մասին հստակ չգիտեմ: Կա քրեական գործ, երբ որ բացահայտվի, կասեմ՝ Աբրահամ Մանուկյանն է արել, թե ոչ: Ինքս անձամբ մասնակցել եմ այդ ստուգումներ կոչվածին, բայց համենայն դեպս, ես հերքել եմ եւ հայտարարել եմ, որ չեմ գտնվել այդ վայրում: Գործի մեծ մասն անհայտ է, իսկ անհայտության մասին խոսելը ենթադրությունների մակարդակով ես լուրջ չեմ համարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ նշելով, որ շարունալելու է պայքարը:
Աղբյուր` Slaq.am
