Արտակ Զեյնալյանը` Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի հնարավոր արտահանձնման վերաբերյալ Պրահայի դատարանի որոշումը, ասել է. «Միջազգային պայմանագրի շրջանակներում է հանձնումն իրականացվում և կարծում եմ, որ այն ընթացակարգերը, որոնք տեղի են ունեցել, այդ ժամանակից ավելի վաղ դժվար թե հնարավոր լիներ իրականացնել»: Անդրադառնալով Նարեկ Սարգսյանի կողմից Պրահայի դատարանի որոշման հնարավոր բողոքարկմանը, նշել է. «Չգիտեմ` բողոքարկվելու է, թե չի բողոքարկվելու, որքան ժամանակ կտևի, որովհետև անձն ունի նաև դատաիրավական իրավունքներ»:
