Արտակարգ դեպք Չարենցավանում. shamshyan.com
shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 01:20-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Չարենցավան քաղաքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Սահակյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է դրսում վայր ընկնելու հետևանքով:
Մինչ բժիշկները վիրավորի առողջական խնդիրներով էին զբաղված, Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ռայ» գիշերային ակումբի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և համաքաղաքացի՝ 29-ամյա Գեղամ Սարգսյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Դ. Սահակյանին:
Կարճ ժամանակ անց Չարենցավանի ոստիկանները Գ. Սարգսյանին բերման են ենթարկել ոստիկանության Չարենցավանի բաժին:
Փաստի առթիվ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբշկական փորձաքննություն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: