Արտակարգ դեպք Երևանում. աղջիկը մորը հայտնաբերել է բնակարանում՝ իր երակները կտրած
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 33 շենքի 11 բնակարանի բնակչուհին կտրել է իր երակները: Մինչ ոստիկաններն ու փրկարարները կժամանեին նշված բնակարան, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնում են, որ իրենց մոտ է տեղափոխվել շտապ օգնության թիվ 62 խմբի կողմից նշված բնակարանի բնակչուհի, 68-ամյա Ջեմմա Ս.-ն: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ձախ նախաբազկի ստորին երրորդականի ներսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչ Մկրտչյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Ջեմմա Ս.-ն ինքնասպանություն գործելու նպատկով վնասել է երակները:
մանրամասները՝ shamshyan.com-ում: