Արտակարգ դեպք Երևանում. դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխել 20-25 տարեկան՝ սուր կտրող-ծակող առարկայով ստացած մարմնական վնասվածքներով մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վիրավորը Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ՝ 20-ամյա Արման Աբովյանն է, ով հիվանդանոց է ընդունվել «տրավմատիկ շոկ 3-րդ աստիճանի, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում, հեմոպնեմոթորաքս, թոքի վնասումով, աջ զստոսկրի կատարի շրջանի կտրած-ծակած չափավոր արյունահոսող վերք» ախտորոշմամբ։
Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում՝ դալանի մեջ, հայտնաբերել են դանակ և արնանման հետքեր։ Կան կասկածներ, որ դա հանդիսանում է հանցագործության գործիք և որպես վկա՝ հայտնաբերվել և ոստիկանություն է հրավիրվել Երևանի բնակիչ՝ 22-ամյա Տ. Ղ.-ն։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում