Արտակարգ դեպք «Մոբայլ սենթրում». դիմակավորված անձինք են ներխուժել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «10-12 օր առաջ Դիլիջան քաղաքում «Մոբայլ սենթր» խանութից գողացել են 5 միլիոն դրամի ապրանքներ:
Գողերը եղել են դիմակավորված: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) քրեական գործ է քննվում, որի շրջանակներում հետազոտվում են գողերի թողած մատնահետքերը, դեպքի վայրի տեսաձայնագրությունը եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում