Արտակարգ դեպք.Արարատում տղամարդը վիճաբանության ժամանակ կրակել է 29-ամյա եղբորորդու ուղղությամբ
Shamshyan.com-ը գրում է. Ըստ իր ունեցած տեղեկությունների՝ երեկ՝ մարտի 2-ին, Արարատ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Ղազար Ղազարյանը իրենց տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր եղբոր որդու՝ համագյուղացի, 29-ամյա Գագիկ Ղազարյանի հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության ժամանակ Ղ. Ղազարյանը իր անվամբ հաշվառված «Իժ-27» տիպի 26 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից կրակել է Գ. Ղազարյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինը աջ ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արարատի ոստիկանները հայտնաբերել են Ղ. Ղազարյանին, ով ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն և ներկայացրել նաև որսորդական հրացանը։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում